ՉԱՓԱԳՐՈՒՄ

2012թ. հունվարից մասնավոր ոլորտը իրավունք ստացավ իրականացնել անշարժ գույքի չափագրման աշխատանքներ, որը մինչ այդ իրականացնում էր ՀՀ ԱՆ ԱԳԿՊԿ-ն: Հաշվի առնելով այն, որ գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների մի մասը ապահովվում է հենց չափագրման արդյունքում, ինչպես նաև իր հաճախորդների արձագանքները համալիր ծառայություններ ստանալու վերաբերյալ` ԱԼՏԱ ՎԻՊ ՍՊԸ-ն որոշում կայացրեց որակավորվել նաև չափագրման գործունեության ոլորտում:
Այժմ ԱԼՏԱ ՎԻՊ ՍՊԸ-ն ունենալով բանիմաց և փորձառու մասնագետներ, ինչպես նաև ժամանակակից չափագրական գործիքներ` մատուցում է հետևյալ գույքերի չափագրման աշխատանքներ.

1.    Բնակարանների, բնակելի տների, այգետնակների չափագրում

2.    Հասարակական նշանակության շինությունների չափագրում


  • Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ,
  • Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ,
  • Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ,
  • Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ,
  • Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ,
  • Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ,
  • Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:

3.    Բազմաֆունկցիոնալ շենքերի և շինությունների չափագրում

4.    Արտադրական նշանակության շինությունների չափագրում

  • Արդյունաբերական շենքեր և շինություններ` գործարան, ֆաբրիկա, կոմբինատ, արտադրամաս, մեծածախ բազա, սառնարանային տնտեսություն, տպարան, ենթակայան, պոմպակայան և այլն,
  • Գյուղատնտեսական արտադրական շենքեր և շինություններ` անասնաշենքեր, թռչնանոցներ, ջերմոցներ, դեզանոցներ, չորանոցներ, սիլոսիհորեր, պահեստներ, անասնաբուժական կայաններ, արհեստական սերմնավորման կայաններ, սառնարանային տնտեսություններ, կերախոհանոցներ, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններ, տնկարկային տնտեսություններ, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկեր, գյուղատնտեսականմթերքների մթերման կետեր և այլն:

5.    Հողամասերի չափագրում

  • Գյուղատնտեսական նշանակության հողեր (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր)
  • Բնակավայրերի հողեր (բնակելի կառուցապատման հողեր, հասարակական կառուցապատման հողեր, ընդհանուր օգտագործման հողեր, խառը կառուցապատման հողեր, բնակավայրի նշանակության այլ հողեր)
  • Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր
  • Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներիհողեր
  • Անտառային հողեր
  • Ջրային հողեր

6.    Ավտոտնակների չափագրում

  • Ստորգետնյա և վերգետնյա ավտոհանգրավաններ,
  • Մետաղական ավտոտնակներ,
  • Ամբողջական ավտոկանգառներ:

7.    Ընդերքի մասերի չափագրում

8.    Անտառների չափագրում

9.    Հատուկ նշանակության անշարժ գույքի (մասնագիտացված անշարժ գույք) չափագրում