... Գնահատման գործունեությունը ՀՀ-ում, ինչպես և մյուս անցումային տնտեսություն ունեցող երկրներում, մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում իր զարգացումն է սկսել ստանալ 1990-ական թվականներին, երբ ակտիվ ընթանում էր սեփականաշնորհման գործընթացը: ՀՀ-ում այս ոլորտը պետական կարգավորում ստացավ 1998թ. սկսված` ՀՀ ԱՆ ԱԳԿՊԿ-ի կազմավորմանը զուգընթաց: Մասնավորապես այն դարձավ լիցենզավորվող գործունեություն` սակայն միայն անշարժ գույքի գնահատման մասով: 2005թ. նոյեմբերին ուժի մեջ մտավ ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքը, իսկ այնուհետեև 2006թ. հունիսին` ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման ստանդարտը, որոնց շնորհիվ էլ ավելի կարգավորվեց անշարժ գույքի գնահատման գործունեությունը: Համաձայն ՀՀ-ում գործող իրավական ակտերի և միջազգային ստանդարտների անշարժ գույքի գնահատումն իրականցվում է երեք դասական մեթոդներով` 1. Ծախսային, 2. Համեմատական, 3. Եկամտային: Ծախսային մեթոդով գնահատման ժամանակ հաշվի է առնվում գույքի ստեղծման համար կատարված բոլոր ծախսերը` այդ թվում հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը, և նվազեցվում է մաշվածության չափով: Հարկ է իմանալ, որ մաշվածությունը լինում է երեք տեսակի` ֆիզիկական, գործառնական և արտաքին (տնտեսական): Ֆիզիկական մաշվածությունը կապված է շինության շահագործման հետ, գործառնականը` հիմնականում տվյալ շինության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու հետ, իսկ տնտեսական կամ, որ նույնն է արտաքին մաշվածությունը կապված է տվյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի հետ: Համեմատական մեթոդով գնահատման շրջանակներում Գնահատողը անշարժ գույքը համեմատում է վաճառված կամ վաճառահանված նմանատիպ անշարժ գույքի հետ և կատարում է համապատասխան ճշգրտումներ` կախված գույքերի հնարավոր տարբերություններից: Եկամտային մեթոդով գնահատման ժամանակ անշարժ գույքի արժեքը որոշվում է ելնելով նրանից թե որքան եկամուտ այն կբերի սեփականատիրոջը: Հարկ է իմանալ, որ անշարժ գույքից ստացվող եկամուտը հիմնականում այն վարձակալությամբ հանձնելուց ստացվող եկամուտն է, և այն չպետք է շփոթել տվյալ տարածքում իրականացվող գործունեությունից` բիզնեսից ստացվող եկամտի հետ: Այժմ ՀՀ-ում անշարժ գույքից բացի այլ գույքի գնահատման գործունեությունը չի կարգավորվում որևէ իրավական ակտով, և որպես կանոն այլ գույքի գնահատման ծառայություններ մատուցում են անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք: ...
Այս ծառայությունը ԱԼՏԱ ՎԻՊ ՍՊԸ-ի կողմից մատուցվող հիմնական ուղությունն է, ի սկզբանե մասնագիտանալով գնահատման ծառայությունների ոլորտում, մեր կազմակերպությունը առաջարկում է հետևյալ գույքերի գնահատման ծառայություններ.
1. Բնակարաններ, բնակելի տներ, այգետնակների գնահատում
2. Հասարակական նշանակության շինությունների գնահատում
- Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ,
- Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ,
- Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ,
- Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ,
- Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ,
- Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ,
- Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:
3. Բազմաֆունկցիոնալ շենքեր և շինությունների գնահատում
4. Արտադրական նշանակության շինությունների գնահատում
- Արդյունաբերական շենքեր և շինություններ` գործարան, ֆաբրիկա, կոմբինատ, արտադրամաս, մեծածախ բազա, սառնարանային տնտեսություն, տպարան, ենթակայան, պոմպակայան և այլն,
- Գյուղատնտեսական արտադրական շենքեր և շինություններ` անասնաշենքեր, թռչնանոցներ, ջերմոցներ, դեզանոցներ, չորանոցներ, սիլոսիհորեր, պահեստներ, անասնաբուժական կայաններ, արհեստական սերմնավորման կայաններ, սառնարանային տնտեսություններ, կերախոհանոցներ, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններ, տնկարկային տնտեսություններ, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկեր, գյուղատնտեսականմթերքների մթերման կետեր և այլն:
5. Հողամասերի գնահատում
- Գյուղատնտեսական նշանակության հողեր (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր)
- Բնակավայրերի հողեր (բնակելի կառուցապատման հողեր, հասարակական կառուցապատման հողեր, ընդհանուր օգտագործման հողեր, խառը կառուցապատման հողեր, բնակավայրի նշանակության այլ հողեր)
- Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր
- Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներիհողեր
- Անտառային հողեր
- Ջրային հողեր
6. Ավտոտնակների գնահատում
- Ստորգետնյա և վերգետնյա ավտոհանգրավաններ,
- Մետաղական ավտոտնակներ,
- Ամբողջական ավտոկանգառներ:
7. Ընդերքի մասերի գնահատում
8. Անտառների գնահատում
9. Հատուկ նշանակության անշարժ գույքի (մասնագիտացված անշարժ գույք) գնահատում
10. Շարժական գույքի գնահատում
- Ցամաքային տրանսպորտային միջոցներ (մարդատար, բեռնատար, հատուկ)
- Օդային տրանսպորտային միջոցներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, օդապարիկներ)
- Ջրային տրանսպորտային միջոցներ (մոտորանավակներ, լաստանավեր, նավակներ, սկուտերներ)
- Տեխնիկա (գյուղատնտեսական, շինարարական)
- Հաստոցներ
- Հոսքագծեր
- Սարքավորումներ
- Գրասենյակային գույք
- Համակարգչային տեխնիկա
11. Վնասի գնահատում
- Անշարժ գույքին հասցված
- Շարժական գույքին հասցված
- Ցանքատարածություններին հասցված
- Բազմամյա տնկարկներին հասցված
12. Ոչ նյութական ակտիվների գնահատում
- Բիզնես (գործող և սկսնակ)
- Բաժնետոմսեր
- Ապրանքային նշաններ
- Լիցենզիաներ
- Մտավոր սեփականության օբյեկտներ
- Կազմակերպության գործարար հեղինակություն (Goodwill)
- Ներդրումային ծրագրեր
13. Թանկարժեք մետաղների գնահատում
- Ոսկի
- Արծաթ
- Պլատին
- Պլատինային խմբի մետաղներ
14. Թանկարժեք քարերի գնահատում
- Ադամանդ
- Զմրուխտ
- Սուտակ
- Շափյուղա
- Ալեքսանդրիտ
- Բնական մարգարիտ
15. Այլ գույքերի գնահատում
- Ծառեր չհատված (բերքատու, դեկորատիվ, տնկիներ)
- Բերք
- Էլեկտրական օդային գծեր
- Կոնյակ
- Կոնյակի սպիրտ
|